ՔԿ․ Մասիսի միջադեպի առնչությամբ երկու հաղորդում է ստացվել![]() 3 հունիսի 2026 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մասիսում հունիսի 2-ին գրանցված միջադեպի առնչությամբ երկու հաղորդում է ստացվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով»,– նշել է կոմիտեից։ Հունիսի 2–ին սոցիալական ցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ հարձակում է իրականացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների նկատմամբ, գրում է Sputnik Արմենիան: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են հարվածներ հասցնում 3-րդ համարի շապիկներով անձանց, այդ թվում՝ կանանց, ինչպես նաև հրել են հղի կնոջը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հարձակվողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ կամ աջակիցներ են եղել, ինչպես նաև Մասիսի շրջանի ԵԿՄ անդամներ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |