ՆԳՆ․ Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները![]() 3 հունիսի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Նշվում է, որ Արցախից տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող երեք քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը բավարարել է ծառայության ներկայացրած բողոքները, բեկանել դատական ակտերը և կարճել վարույթները։ «Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Շարունակելով ձեզ հետ բաց և ազնիվ երկխոսությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են: Ինչ վերաբերում է դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ կրկին մոլորեցնող շահարկումներին, ապա դրան անդրադարձ կկատարենք Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլ օրենսդրական համապատասխան նորմերով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, այն է՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ և նման պայմաններում պետք է գործեն դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված այն գործերը, որոնք վերաբերում են ընտրողների ցուցակների ճշգրտմանը, իսկ տվյալ դեպքում դատարանի կողմից քննության առարկա է դարձվել ընդհանուր իրավասության դատարանին ոչ ենթակա գործ»։ Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին իրազեկում ենք՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայությունը կոչ է անում չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |