Ucom-ը RISE Powered by Silicon Mountains-ի պանելային քննարկմանը ներկայացրել է կիբերանվտանգության ոլորտում իր մոտեցումները

Ucom-ը RISE Powered by Silicon Mountains-ի պանելային քննարկմանը ներկայացրել է կիբերանվտանգության ոլորտում իր մոտեցումները

PanARMENIAN.Net - Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման և անվտանգության միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։

Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։

«Ucom-ում մենք կիբերանվտանգությունը դիտարկում ենք որպես մեր ցանցերի և ծառայությունների զարգացման անբաժանելի մաս։ Այսօր այն միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն դարձել է բիզնեսի կայունության, հաճախորդների վստահության և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչ։ Թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց անվտանգ և հուսալի կապի ենթակառուցվածքների», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք մեկնարկում ենք RISE նախաձեռնությունը, որը Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունն ու ռազմարդյունաբերությունը։ Սա համագործակցության հարթակ է, որտեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների և գործնական լուծումների։ Մեր նպատակն է համախմբել գիտական և ինժեներական ներուժը՝ նպաստելով նոր արտադրանքի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը», - ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների և բազմաթիվ գործընկերների առաջարկությունների հիման վրա, Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ ավելացել է նոր RISE միջոցառումը, որն անցկացվեց «Մենք ենք մեր սարերը. Վերելք» կարգախոսի ներքո։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ամպային լուծումների և փոխկապակցված համակարգերի զարգացման հետ կապված նոր հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցության կարևորությունը՝ կիբերսպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար։

Ucom-ը՝ որպես միջոցառման տեխնոլոգիական գործընկեր, ապահովել է համաժողովի հուսալի կապն ու թվային ենթակառուցվածքը՝ նպաստելով մասնակիցների միջև անխափան հաղորդակցությանը և միջոցառման արդյունավետ անցկացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---