Դատարան է փոխանցվել ընտրակաշառքի գործով 13 քրեական վարույթ 40 անձի վերաբերյալ![]() 5 հունիսի 2026 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ից, Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ։ Մասնավորապես՝ հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ։ Դրանք են՝ 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ։ 2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ։ Դրանք են՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |