ՔԿ-ն կքննի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով ՀՀ տեղափոխվող մարդկանց ցուցակը

ՔԿ-ն կքննի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով ՀՀ տեղափոխվող մարդկանց ցուցակը

PanARMENIAN.Net - Քննության առարկա կդառնա լրատվամիջոցներից մեկում հրապարակված ցուցակը, որում, ենթադրաբար, Ռուսաստանից հարկադրաբար Հայաստան տեղափոխված քաղաքացիների անուններ են, որոնք պետք է մասնակցեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա»,- ասել են ՀՀ քննչական կոմիտեից:

Հունիսի 6-ին Civic-ը հրապարակել է ցուցակ՝ նշելով, որ այնտեղ ընդգրկված են ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունները։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---