Փաշինյանը քվեարկել է Շենգավիթում, նշել, որ պատրաստ է առաջնորդվել ժողովրդի որոշմամբ![]() 7 հունիսի 2026 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՆիկոլ Փաշինյանը կատարել է իր ընտրությունը և քվեարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 8/20 ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս է ժամանել առանց ընտանիքի անդամների։ Քվեաթերթիկը քվեատուփի մեջ տեղադրելուց հետո Փաշինյանը ձեռքերով «սրտիկ» է ցույց տվել, գրում է Sputnik Արմենիան: Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է առաջնորդվել ժողովրդի կայացրած որոշմամբ։ «Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնեն պետության, անկախության, խաղաղության և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը ու երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»,- ասել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ որևէ լարվածություն չի տեսնում, իսկ այդ թեմայով շրջանառվող գնահատականները համարել է արհեստական։ «Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա։ ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |