ԿԸՀ․ Անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարելի է քվեարկել՝ պետք է տեղեկանք վերցնել

ԿԸՀ․ Անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարելի է քվեարկել՝ պետք է տեղեկանք վերցնել

PanARMENIAN.Net - Անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարելի է քվեարկել, հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ընտրողը պետք է ընտրության գնա այն փաստաթղթով, որի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, եթե այդպիսին ունի:Եթե այդպիսի փաստաթուղթ ընտրողը չունի, ապա անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարող է քվեարկել, սակայն մի բայց կա. եթե ընտրողը վերջին 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, նա ընտրողների ցուցակում չի լինի, և պետք է գնա, լիազոր մարմնից վերցնի տեղեկանք, որպեսզի լրացուցիչ ցուցակով քվեարկի»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նա նշել է, որ ընտրատեղամաս պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերից մեկով՝ կենսաչափական անձնագրով, ոչ կենսաչափական անձնագրով, նույնականացման քարտով կամ դրանք փոխարինող վկայականով, որը տրամադրվել է լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---