Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 14.48 տոկոսը![]() 7 հունիսի 2026 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 362, 657 ընտրող։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն: Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 14.48 տոկոսը։ Նույն ժամի դրությամբ նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշները եղել են հետևյալը․ 2017 թվական՝ 344,716 ընտրող (13.31%), 2018 թվական՝ 201,252 ընտրող (7.75%), 2021 թվական — 316,289 ընտրող (12.21%), հայտնում է Radar Armenia-ն: Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում ժամը 11:00-ի մասնակցության ցուցանիշը գերազանցել է 2017, 2018 և 2021 թվականների նույն ժամի տվյալները։ ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |