Կարապետյան․ Շնորհակալ ենք առյուծի պես պայքարելու համար, հայտարարությամբ հանդես կգանք արդյունքների ամփոփումից հետո![]() 8 հունիսի 2026 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնելով իր ուժի օգտին քվեարկած և աջակված հարյուր հազարավոր քաղաքացիների և հայտնել, որ հայտարարությամբ հանդես կգան արդյունքների վերջնական ամփոփումից հետո: «Շնորհակալ ենք ձեզ առյուծի պես պայքարելու համար․․․ Մեր աջակիցներից շատերը անօրինական ձերբակալվել են, որպեսզի ՔՊ-ն կարողանա իր գործերն անի ընտրական պրոցեսի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր միջոցով է, որ հայ ազգը կարող է ապահովել իր պաշտպանողականությունը»,-ասել է Կարապետյանը։ Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |