Փաշինյան․ Գյումրիում պետք է հնարավորինս արագ կայանան արտահերթ ընտրություններ![]() 9 հունիսի 2026 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում պետք է հնարավորինս արագ կայանան արտահերթ ընտրություններ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքի թաղամասերի և բակերի վիճակին: «Ես, անկեղծ ասեմ, այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և նաև, ինչ-որ տեղ, շոկային ազդեցություն ունեցավ։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ Հիսունութ թաղամասում, կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որոնք խայտառակ տեսարաններ են», - ասել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն: Ըստ նրա, մինչև արտահերթ ընտրություններ հայտարարելը, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, պետք է արագ գործողություններ իրականացվեն։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025-ի հոկտեմբերից կալանքի տակ է: Նա մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |