Ծառուկյանի փեսայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ

Ծառուկյանի փեսայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը՝ 20 մլն դրամ գրավի հետ համակցված։ Այդ մասին հայտնել են քրեական դատարանից, գրում է Radar Armenia-ն:

Ավելի վաղ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություն կատարելու մեղադրանքով։

Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը:

«Մասնավորապես, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,– նշել են դատախազությունից:

 Ուշագրավ
---