«Ապրելու երկիրը» ոչ լեգիտիմ է համարում ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը![]() 10 հունիսի 2026 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ»: Այդ մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ: Նշվում է, որ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը «• Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ։
Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130,000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ «Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |