Կարապետյան․ Իմացեք՝ ձեր վստահությունը երբեք գետին չենք տա![]() 11 հունիսի 2026 - 10:51 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է Ստեփանավանի բնակիչներին՝ շնորհակալություն հայտնելով ստացած քվեների համար: «Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա»,-ասել է նա։ Կարապետյանը նշել է, որ նախընտրական գործընթացների, լարված վերահաշվարկների պայմաններում կարևոր է գնահատել քաղաքացիների ցուցաբերած վստահությունը։ «Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ստեփանավանի իմ հայրենակիցներին։ Ստեփանավանցիներ ջան շնորհակալ եմ ձեզանից, որ դուք վստահության հաղթանակ պարգևեցիք մեզ; Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա, եկող շաբաթ այցելելու ենք և մեծ միջոցառում ունենք Ստեփանավանում: Ծրագիր ունենք քաղաքի հետ կապված՝ ուզում ենք մի շատ լավ բան նվիրել քաղաքին։ Վստահ եղեք, որ մշտական մեր աշխատանքի և քայլերի կենտրոնում է լինելու համայնքն ու քաղաքը և մենք վերաբերմունքին և վստահությանը պատասխանում ենք անգամներով»,-ասել է նա: Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |