Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. հեռախոսն են առգրավել![]() 12 հունիսի 2026 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այդ մասին նա ասել է ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, հայտնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Մանուկյանի բնակարանում, որից հետո նրան հրավիրել են հարցաքննության Քննչական կոմիտե։ «Գիշերային ձայնագողությունից հետո բնական էր, որ այսպիսի շոու պետք է բեմադրվեր թեման շեղելու համար։ Իրենց բաղձալի ձայները չեն ստացել ու ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ընտրապայքարից ապօրինի կերպով դուրս մղելու և ԱԺ մտնելու իրավունքից զրկելու համար։ Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև ես ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,– ասել է Մանուկյանը։ Նրա խոսքով՝ իրավապահները առգրավել են իր բջջային հեռախոսը, իսկ ինքը ստորագրել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորագիր։ Մանուկյանը միայն ասել է, որ հանրությանը հայտնի գործի շրջանակում է իրականացվում։ Նա իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում որակեց։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արեգնազ Մանուկյանի անունը կապվում է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քննվող գործի հետ։ Ըստ այդ հրապարակումների՝ նրան վերագրվում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ նիստից տեղեկությունների փոխանցումը Անդրանիկ Թևանյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |