«Միասնության թևերը» ևս կպահանջի ընտրություններն անվավեր ճանաչել![]() 12 հունիսի 2026 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստվում է դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և կազմակերպել վերաքվեարկություն։ Այս մասին հայտնել է կուսակցությունը։ Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրել ԿԸՀ։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |