ՀԿԿ-ն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու դեպքի մասին

ՀԿԿ-ն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու դեպքի մասին

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք և իրականացվել են անհրաժեշտ վարութային գործողություններ։

 Ուշագրավ
---