Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՄԱԿ-ի ծրագրերին![]() 13 հունիսի 2026 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի մի շարք կառույցների Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին՝ վերահաստատելով ՀՀ աջակցությունը ՄԱԿ-ի ծրագրերին: Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության ամրապնդման, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցելու ուղղություններով իրականացվող աշխատանքների համար։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և կարևորել կանխատեսելի ֆինանսավորման ապահովումը, ազգային մակարդակում արդյունավետ աշխատանքի իրականացումը և ծրագրային երկրների հետ շարունակական համագործակցության պահպանումը։ Անդրադառնալով UN80 նախաձեռնության շրջանակում ընթացող քննարկումներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության բարձրացմանը և ազգային մակարդակում ազդեցության ուժեղացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական ներուժը և գործառնական գործունեությունը։ Նա ընդգծել է, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և երաշխավորի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ծառայել նախատեսված արդյունքների ապահովմանը։ Դեսպան Հովհաննիսյանը նաև վերահաստատել է Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցահեն գործընթացին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |