Գրիգորյանն ու Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության գործընթացը

Գրիգորյանն ու Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Դիլիջանում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը:

Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Այդ մասին հայտնել է ԱԽ գրասենյակից, հայտնում է Արմենպրեսը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր»,-ասվում է պատասխանում:

Այցի մասին նախապես չէր հայտարարվել:

 Ուշագրավ
---