ՀԿԿ առաջարկը՝ սահմանափակել ընտրակաշառք բաժանած ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին

ՀԿԿ առաջարկը՝ սահմանափակել ընտրակաշառք բաժանած ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` նկատի ունենանոլվ ԱԺ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրության արդյունքները։

Կոմիտեն առաջարկել է այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք ապագայում կնվազեցնեն նման սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու միջոցով։

«Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները:

Դրանց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---