Փաշինյան․ Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի, չենք մոռանալու նաև Սերժին![]() 15 հունիսի 2026 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ, իր բնորոշմամբ, «եռագլուխ մաֆիան» որևէ հնարավորություն չունի որևէ արդյունքի հասնելու։ Փաշինյանը «եռագլուխ մաֆիա» է անվանում ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդներ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին: «Եռագլուխ մաֆիան պետք է կործանվի: Եվ այստեղ չենք մոռացել և չենք մոռանալու Սերժին՝ կալուգացու գլխավոր մարիոնետավարին: Ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային»,-ասել է նա: Նա հավելել է, որ դեռևս քարոզարշավի ժամանակ է ասել, որ այդ ուժերի ներկայացուցիչները ցանկանալու փախչել Հայաստանից և չեն ունենալու այդ հնարավորությունը: «Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով՝ նա չունի, չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը»,-ասել է Փաշինյանը: Մեկ այլ տեսանյութում նա ասել է, որ ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու:
Նրա խոսքով՝ որոշ շրջանակների տրամաբանությամբ ստացվում է, թե ՀՀ-ն պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանած անձանցից և ուժերից, քանի որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա, և այդ պատճառով նրանց պետք է տրվի երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ շանսը: «Ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, և սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ»,- հայտարարել է վարչապետը։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |