Սիմոնյանն առաջարկում է փոխել պատգամավորների երդման տեքստը![]() 15 հունիսի 2026 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Կփոխվի ԱԺ պատգամավորների երդման տեքստը, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով այն մի քանի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դեռ կհասցնի ընդունել 8-րդ գումարման խորհրդարանը: «Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը: Այն կլինի հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր արժեքների մասին»,-ասել է նա: Սիմոնյանն առաջարկել է նաև պարտադիր դարձնել ՀՀ դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ՝ նշելով, որ այդ գաղափարն առաջացել է քարոզարշավի ժամանակ: «Սա նույնպես կբերվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի»,-ասել է նա: Նա նաև առաջարկվել է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատժաչափերը։ Նախագծի համաձայն՝ այդ արարքների համար կարող է սահմանվել համապատասխանաբար մինչև 10 և մինչև 9 տարվա ազատազրկում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |