«Զվարթնոցում» ձերբակալված և 3 օր անազատության մեջ պահված մաթեմատիկոս Վերբիցկին արդեն Իսրայելում է![]() 16 հունիսի 2026 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հետախուզվող մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին, որը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն լքել է Հայաստանը։ Հունիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, ապա 72 ժամ անց ազատ արձակված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին մեկնել է իսրայել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Վաչե Սիմոնյանը, գրում է Factor.am-ը: «Իմ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա է վերջինիս թույլատրվել սահմանն անցնել, կիրառված արգելանքը բացվել է և Վերբիցկին անարգել հեռացել է Թել Ավիվ»,- ասել է նա։ Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել, քանի որ եղել է Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող անձանց ցուցակում։ «Օդանավակայանում Վերբիցկուն ասել են, որ ռուս իրավապահների կողմում գործ կա իր վրա ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածներով։ Նախաձեռնողը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, ՀՀ-ն ի կատարումն միջազգային իր պարտավորությունների, եղել է ուղղակի կատարող։ ՀՀ-ն, տեսնելով, որ անձի նկատմամբ հետախուզում կա, ձերբակալել է: 72 ժամվա ընթացքում սպասում էինք, որ ՌԴ-ն արտահանձնման պահանջ է ներկայացնելու, սակայն, նման որևէ դիմում այդպես էլ չստացվեց, ինչի արդյունքում Վերբիցկին ազատ արձակվեց։ Սակայն դեռևս խնդիր կար երկիրը լքելու, թեև նա արդեն իսկ գնած տոմս ուներ դեպի Թել Ավիվ։ Ես միջնորդություն ներկայացրի արգելանքը հանելու, ինչն էլ, փաստացի, բավարարվեց»,- մանրամասնել է Սիմոնյանը։ Միխայիլ Վերբիցկին Մոսկվայում աշխատել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, դասավանդել է Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ամբիոնում, ինչպես նաև Գլազգոյի համալսարանում և բելգիական Ազատ համալսարանում։ 2015 թվականից նա բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ աշխատում է որպես Մաթեմատիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր։ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել ծանր մեղադրանքներով։ Նա հայտնի է նաև որպես նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ հանդես եկող ակտիվ ընդդիմադիր գործիչ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |