Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում![]() 17 հունիսի 2026 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ «Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասել է Օսիպյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով, որ շտապում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստին։ Փետրվարի 12-ին հայտնի էր դարձել՝ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։ Խոսքը վերաբերում է Ռոբերտ Մելքոնյանին և Վալերի Օսիպյանին։ 2025 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել նաև, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1»-ի գործով կրկին ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |