ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելուն![]() 17 հունիսի 2026 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ ԿԸՀ-ն փակ նիստում քննարկել է դատախազության ներկայացրած միջնորդությունները, հայտնում է Sputnik Արմենիան: «Հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքն ինչ է անում։ Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- ասել է Օրբելյանը։ Հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության երեք թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |