Փաշինյանը «Մերիդիանում» ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Փաշինյանը «Մերիդիանում» ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստման ընթացքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին ներկայացրել է կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, ձևավորվող պայմաններն ու առկա տեխնիկական հնարավորությունները։

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության ու համապատասխանության ապահովման, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նշանակությունը և մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

 Ուշագրավ
---