Ձերբակալվել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը![]() 19 հունիսի 2026 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է «Ազատությւնը»: Քննչական կոմիտեից չեն չմանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը: Հունիսի 19-ի առավոտյան ավելի վաղ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «եկել են իրեն ձերբակալելու»: Նա ևս մանրամասներ չի հաղորդել: «Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո և թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»,- գրել է Հակոբյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |