Միհրան Պողոսյանի կուսակցությունը միանում է Կարապետյանի համախմբման կոչին![]() 19 հունիսի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, որի նախագահն է Միհրան Պողոսյանը , հայտարարել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- ասվում է հայտարարության մեջ: «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանրահավաք կազմակերպել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ցանկանում է, որ այդ միջոցառումը կրի «Ուժեղ և վստահելի հանրահավաք» անվանումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |