Կոստանյանը Դինեսկուի հետ խոսել է ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության կայացմանն ուղղված քայլերի մասին![]() 19 հունիսի 2026 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել էՀայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին, ողջունել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ Հայաստանում Եվրոպական միության նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք ձևավորմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման համար հայաստանյան գործընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Կոստանյանը կարևորել է առաքելության դերակատարությունը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման հարցում։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների իրականացման գործում և վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու առաքելության արդյունավետ գործունեությանն ու կայացմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |