Քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական կենտրոնների միջև համագործակցության հնարավորությունները![]() 20 հունիսի 2026 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի մյուս ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության ձևավորման հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծել են փոխգործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։ Քննարկումների հիմնական թեմաներից են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներդրումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |