ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն![]() 23 հունիսի 2026 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրային գերակա շահ կճանաչի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է նախագիծը: Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը:
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։ ՀՀ Ազգային ժողովը 2025 թ. հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |