Դատարանը մերժել է Առուշ Առուշանյանին ազատազրկելու միջնորդությունը![]() 24 հունիսի 2026 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հունիսի 23-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատժի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Հունիսի 24-ին հրապարակված որոշմամբ դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը: Մասնավորապես, միջնորդությամբ առաջարկվել էր Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկումը, փոխարինել ազատազրկմամբ, ինչպես նաև վերացնել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը և նրան ուղարկել պատժի կրման։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |