Դավիթ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել![]() 26 հունիսի 2026 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվել է և ուղարկվել դատարան՝ նոր քննության։ Նման որոշում է կայացրել վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվել է, սահմանվել է վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից, հայտնում է Sputnik Արմենիան: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու են, քանի որ արդարացման որոշման էր սպասում։ «Նոր քննություն պետք է լինի, ես այդ հանցանքը չեմ գործել»,- ասել է Համբարձումյանը։ Գործը բեկանվել է նաև Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մասով, և նրա մասով ևս նոր քննություն կլինի։ Համբարձումյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել հոկտեմբերին: Հաջորդ օրը նա գրառում էր արել սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու համար: Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |