Վարդևանյան. ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի![]() 26 հունիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի այն կազմը, որը ներկայացված է լեգիտիմության խնդիր ունի, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում: Ավելի վաղ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդել էր գործը քննել ամբողջական կազմով, այսինքն՝ կազմ վերադարձնել նաև Վլադիմիր Վարդանյանին և Արտակ Զեյնալյանին, հայտնում է Factor.a-ը: Օրբելյանի միջնորդությանն արձագանքել է Սեդա Սաֆարյանը, որի մասնակցության հարցը գործի քննությանը ևս քննարկվել է։ Դատարանը որոշել է, որ նա կարող է ընդգրկվել կազմում։ «Անհամատեղելիության հետ կապված միջնորդություն ներկայացնելու իրավունք կողմին տրված չէ։ Կողմին տրված է նման փաստերը բարձրացնելու հարց, նման հանգամանքների մասին դատարանին տեղեկացնելու իրավունք, և այդ իրավունքից բազմիցս իրենք օգտվել են»,- ասել է նա։ Դատավորի խոսքը ընդհատել է դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ նշելով. «Եթե դատավորներից որևէ մեկը Սահմանադրական դատարանում կբարձրացնի դատավորի մասնակցության անհնարինության հարցը, ապա այդ ժամանակ միայն դատարանը կքննարկի այն»։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |