ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում է 4 ՔՊ-ական![]() 29 հունիսի 2026 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մրցակցությունն ակտիվացել է։ Այդ պաշտոնին այս պահին հավակնում է 4 ՔՊ-ական: Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։ Նա հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար, հայտնում է Factor.am-ը: Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն է հայտնել նաև Արուսյակ Ջուլհակյանը։ Նրանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել. նա բազմաթիվ զանգերին չի պատասխանել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում են նաև Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը։ Նրանք հաստատել են այդ տեղեկությունը։ Նրանց առաջադրումը հաստատելու է ՔՊ վարչությունը։ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, իսկ մեկը՝ ընդդիմությունը։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, եթե այն վերցնի իր պատգամավորական մանդատները։ ՔՊ վարչությունը հաստատել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |