Կոնջորյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահ![]() 29 հունիսի 2026 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մրցակցությանը միացել է նաև Հայկ Կոնջորյանը, հայտնում է Factor.am-ը: Նա առաջադրվել էր նաև ԱԺ նախագահի թեկնածու դառնալու նպատակով։ Փոխնախագահի պաշտոնին հավակնում են Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։ Հունիսի 29-ին տեղի է ունենալու ՔՊ նիստը, որի ընթացքում որոշվելու է, թե ովքեր են լինելու փոխնախագահի թեկնածուները։ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, իսկ մեկը՝ ընդդիմությունը։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, եթե այն վերցնի իր պատգամավորական մանդատները։ ՔՊ վարչությունը հաստատել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |