Կոնջորյանն ու Ալեքսանյանն ընտրվել են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Կոնջորյանն ու Ալեքսանյանն ընտրվել են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը:

ՔՊ վարչությունը հաստատել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---