Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին․ «Առաջիկայում կլինի, համոզված եմ»![]() 30 հունիսի 2026 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կլինի։ Նա նման համոզմունք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։ «Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինի հանդիպում, համոզված եմ»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը: Վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը քննարկելու է նաև ՌԴ վարչապետի հետ՝ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |