Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում![]() 1 հուլիսի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Նա ինքն է հայտնել այդ մասին, հայտնում է Aysor.am-ը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար: Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահիթեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |