Գրիգորյանը և Մորդյուն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Գրիգորյանը և Մորդյուն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուն քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։

Մասնավորապես, կարևորվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացումը և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար:

 Ուշագրավ
---