Վարչապետը` IMEI կոդերի գրանցման մասին. Եթե չլինեն երաշխիքներ, համակարգը չի ներդրվի![]() 2 հուլիսի 2026 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման համակարգը չի ներդրվի, եթե չապահովվեն երաշխիքներ, որ քաղաքացիների անձնական տվյալները չեն հավաքագրվի և չեն օգտագործվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո: «Եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, սակայն մենք ակնկալում ենք, որ փորձագիտական հանրությունը մեզ ասի, թե ինչպես է հնարավոր ստվերային շուկայի դեմ պայքարել։ Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն, և հիմա այդ միլիարդ ստացողները հարյոuրավոր միլիոններ են ծախսելու լոբինգ անելու, որ վա՜յ, մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Այդ հարցում մենք լինելու ենք հրապարակային ու թափանցիկ»,– հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ եթե պետությունը ցանկանա որևէ անձնական տվյալ հավաքել, դրա համար միշտ կարող է համապատասխան միջոց գտնել, և քաղաքացիները նույնիսկ կարող են դրա մասին չիմանալ։ «Գրպանով մարդիկ բերում են հեռախոսները, սահմանափակում չկա։ Հիմա մարդկանց գրպանները հատ–հատ ստուգենք, կասեք` բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում։ Լավ, ինչքան կարելի է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում երկրում»,– հայտարարել է նա։ Փաշինյանը նաև նշել է, որ եվրոպական բազմաթիվ երկրներում արդեն գործում են նմանատիպ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխել բջջային հեռախոսների ստվերային շրջանառությունը։ Կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվելու է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգը։ Ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կոդերը գրանցվելու են առցանց, սահմանվելու է պետական տուրք, իսկ չգրանցված IMEI կոդի դեպքում բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |