Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի![]() 3 հուլիսի 2026 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այդ մասին ասել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը, հայտնում է «Փաստինֆոն»: Փաստաբանը գործի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ դա պայմանավորելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջով։ Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա իրավապահները առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։ Հուլիսի 3-ի վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացվել Երվանդ Բոզոյանի բնակարանում, որից հետո նա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանել, թե որ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել գործողությունները։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանք առնչվել են Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ գործին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |