Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխությունների մասին. «Հիմա պատեհ չէ»![]() 3 հուլիսի 2026 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի աշխատակազմում հնարավոր փոփոխությունների մասին խոսելը դեռևս ժամանակավրեպ է։ «Ես այդ որոշումներին կանդրադառնամ, երբ որ կլինի պատեհ և երբ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ այս պահին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն է որոշել առաջադրել իր թեկնածությունը, իսկ ներկայում գործում են գործող Ազգային ժողովի նախագահը և գործող աշխատակազմը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այժմ զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀ ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |