ՀՀ ՊՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի պարզի անհայտ կորած ազատամարտիկների ճակատագիրը29 հունիսի 2009 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ կողմից ձեռնարկվել են բազմաթիվ եւ բազմատեսակ փորձեր` իմանալու անհայտ կորած ազատամարտիկների ճակատագիրը: Այդ մասին այսօր Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանի ՊՆ-ը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են օրինակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, քանի որ Ադրբեջանի կառավարության հետ անմիջական համագործակցություն, անհայտ կորած ազտամարտիկների ճակատագիրը պարզելու համար, հնարավոր չէ:Միաժամանակ Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ այդպիսի հարցում առաջանում են որոշակի դժվարություններ` կապված բազմաթիվ գործոնների հետ: «Վերջերս իմ Մոսկվա կատարած այցելության ժամանակ ես զինծառայողի մահվան հանգամանքների բացահայտման ականտես եմ եղել, որը զոհվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: ՀՀ պաշտպանության նախարարը, Հայաստանի բարձրաստիճան զինվորական գործիչները, ինչպես նաեւ «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր», որտեղ հարգել են Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը: Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների օրը նշվում է 2000-ից: Այդ օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |