Ռուբինյանն ընդունել է Գրոնոյին՝ քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը![]() 6 հուլիսի 2026 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, քննարկել նրա հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |