Երևանում քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները![]() 6 հուլիսի 2026 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ներկայացվել են դատական, իրավական և սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային հանձնառությունների կատարման շրջանակում գրանցված առաջընթացը։ Առանձին անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման, անկախ վերահսկող մարմնի ստեղծման և տվյալների պաշտպանության իրավական շրջանակի կատարելագործման համատեքստում։ Քննարկվել է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման ընթացքը։ Ներկայացվել են փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման, հիմնարար իրավունքների պաշտպանության և Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ենթակոմիտեն գործում է 2009 թվականից, իսկ դրա նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |