Դատարանի վճռով պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ![]() 7 հուլիսի 2026 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության ու ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Քանի որ նշված հողամասի վերադարձն անհնար է, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահին դրա շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |