Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ՝ 57 երկրների պատգամավորներից ստանալով ամենաշատ ձայները՝ 119 քվե։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Կարապետյանը 2019-2021թթ. ԱԺ պատգամավոր է եղել («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ևանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 Ուշագրավ
---