Ձերբակալված Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետգաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ![]() 9 հուլիսի 2026 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության անդամ և ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը: ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածի հատկանիշներով։ «Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար»,-ասել է նա: Հունիսի 12-ին Քննչական կոմիտեն քաղաքական գործչի բնակարանում խուզարկություն էր իրականացրել, ինչից հետո Մանուկյանը հրավիրվել էր ՔԿ, սակայն որևէ մեղադրանք չէր ներկայացվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քննչական գործողությունները կատարվել էին պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի շրջանակներում, որն առնչվում է ԲԿՀ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին։ Ըստ Թևանյանին առաջադրած մեղադրանքի, նա «հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին»։ Արեգնազ Մանուկյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է Թևանյանի գործին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |