Փաշինյան․ ՌԴ հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մանրամասները չեմ կիսի![]() 9 հուլիսի 2026 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի միջև տեղի ունեցած հանդիպումն անցել է բաց, անկեղծ և բարեկամական մթնոլորտում, հայտնում է Aysor.am-ը: «Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ իրականություն դառնան ու բոլորդ տեսնեք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փաշինյանը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միշուստինը նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ «Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |