10 իրավապաշտպան կազմակերպություն․ Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնելու նպատակ ուներ![]() 9 հուլիսի 2026 - 18:58 AMT PanARMENIAN.Net - 10 իրավապաշտպան կազմակերպություն համատեղ հայտարարությամբ դատապարտել է ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում»։ Նրանք նաև նշել են, որ գործի քննությունը պետք է իրականացվի անկախ՝ բացառելով քաղաքական ազդեցությունը և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները։ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսանյութի հանրայնացումը, գնահատելով դրա բովանդակությունը, ձևաչափը և տարածման եղանակը, թույլ է տալիս եզրակացնել, որ պետական մարմնի գործողությունը չի բխել միայն հանրությանը տեղեկացնելու օրինական նպատակից, այլ կրել է անձին հրապարակային նվաստացնելու և ցուցադրաբար պատժելու նպատակ։ Ավելին, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունների և դրանց համատեքստի գնահատումը թույլ է տալիս եզրակացնել, որ վիճարկվող գործողությունները չեն կարող դիտարկվել մեկուսացված, այլ պետք է գնահատվեն պետական իշխանության ամենաբարձր մակարդակում հնչեցված հրապարակային ուղերձների ու հրահանգների ընդհանուր համատեքստում։ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ մարդը բարձրագույն արժեք է ու բացարձակապես արգելում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավապահ մարմինների հետ հարաբերվելիս ցանկացած ուժի գործադրում, որը խիստ անհրաժեշտ չէ պայմանավորված անձի վարքագծով, նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունն ու խախտում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ իրավապահ մարմնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կարող է գործադրվել միայն նախատեսված դեպքերում, այն պետք է լինի իրավաչափ և համաչափ, պիտանի և անհրաժեշտ օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար։ «Նույն հրապարակային ուղերձների համատեքստում պետք է գնահատվի նաև տարիներ առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող վայրի կենդանիների առգրավման և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխման գործողությունը։ Այդ միջամտության անհրաժեշտության, համաչափության և իրական նպատակի վերաբերյալ բավարար հիմնավորումների բացակայությունը, դիտարկված գործի ընդհանուր փաստական համատեքստում, թույլ է տալիս կասկածի տակ դնել, որ այն պայմանավորված էր բացառապես քրեական վարույթի օրինական նպատակներով։ Ավելին, տեղափոխման ընթացքում քնեցված առյուծներից մեկի անկման փաստը ենթակա է արդյունավետ, անկախ և ամբողջական քննության: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
Հայտարարությունը ստորագրել են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ-ն, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Նշվում է,որ դա պայմանավորված էր մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |